ՀԵՍՈՒ 17:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մանասեին բաժին ընկան Ղաբեկի դաշտը և Գաղաադն ու Բասանը, որ Հորդանան գետի այն կողմում են։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մանասեին ընկավ տասը բաժին Հորդանան գետի այն կողմում, բացի Գաղաադի և Բասանի երկրից, |
Գաղաադը և Գեսուրի ու Մաքաթիի սահմանները, ամբողջ Ահերմոն լեռը, ամբողջ Բասանը, մինչև Սեղքա,
Հովսեփի որդիներն ընդդիմացան Հեսուին և ասացին. «Ինչո՞ւ մեզ մեկ բաժին ժառանգություն և մեկ կալվածք տվեցիր։ Մենք բազմամարդ ենք, և Աստված մեզ օրհնել է»։
Նրանք կանգնեցին Եղիազար քահանայի, Նավեի որդի Հեսուի և իշխանների առաջ ու ասացին. «Աստված Մովսեսի միջոցով պատվիրեց, որ մեզ ժառանգություն տրվի մեր եղբայրների մեջ»։ Եվ Տիրոջ հրամանով նրանց ժառանգություն տրվեց իրենց հոր եղբայրների մեջ։
Քանի որ Մանասեի որդիների դուստրերը ժառանգություն ստացան իրենց եղբայրների մեջ, Գաղաադ երկիրը Մանասեի մյուս որդիներինը եղավ։
Մանասեի կես ցեղին Մովսեսը կալվածք էր տվել Բասանում, իսկ մյուս կեսին Հեսուն նրանց եղբայրների հետ կալվածք տվեց ծովեզերքին։ Երբ Հեսուն նրանց արձակեց իրենց տները, օրհնեց նրանց, խոսեց նրանց հետ և ասաց.