Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 13:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մովսեսը Ռուբենի ցեղին ժառանգություն տվեց ըստ նրանց տոհմերի,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մովսեսը Ռուբենի որդիների ցեղին տվեց ըստ նրանց ազգատոհմերի։

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 13:15
7 Խաչաձեւ Հղումներ  

Լիայի որդիներն էին Հակոբի անդրանիկը՝ Ռուբենը, Շմավոնը, Ղևին, Հուդան, Իսաքարը, Զաբուղոնը։


Նրանց ցեղերի ընտանիքների նահապետները սրանք են՝ Իսրայելի անդրանիկի՝ Ռուբենի որդիները՝ Ենովքը, Փաղղուսը, Ասրովնը ու Քարմին. սա է Ռուբենի ցեղը։


Եփրեմից հետո, արևելքից մինչև արևմուտք, մեկ բաժին կստանա Ռուբենի ցեղը։


Բայց Ղևիի ցեղին բաժին և ժառանգություն չտրվեց, որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածն է նրանց ժառանգությունը, ինչպես նրանց ասել էր Տերը։ Սրանք են այն բաժինները, որ Մովսեսը բաժանեց Իսրայելի որդիներին Մովաբի Ռաբովթում՝ Հորդանան գետի այն կողմում, Երիքովի դիմաց։


և նրանց տվեց այն տարածքը, որ սկսվում է Արոյեր քաղաքից, Առնովն գետի ափերից, Առնովն գետի ձորում գտնվող քաղաքից ամբողջ Միսովրը [𝕸 սարահարթ] մինչև Եսեբոն, Մադեբան և նրա շրջակա քաղաքները՝


Այժմ Տերը՝ մեր Աստվածը, տեղավորեց ձեր եղբայրներին, ինչպես որ նրանց ասել էր, ուստի հե՛տ դարձեք, գնացե՛ք ձեր տներն ու ձեր կալվածքների երկիրը, որ ձեզ տվել է Տիրոջ ծառա Մովսեսը Հորդանան գետի այն կողմում։


Եվ Սեհովնը չկամեցավ, որ Իսրայելն անցնի իր սահմաններով։ Սեհովնը հավաքեց իր ամբողջ ժողովրդին, բանակեց Յասսայում և պատերազմեց Իսրայելի դեմ։