Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 11:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Որովհետև Տիրոջից էր, որ կարծրացան նրանց սրտերը, և նրանք պատերազմով դիմավորեցին Իսրայելին, որպեսզի մեռնեն, որպեսզի նրանց ողորմություն չտրվի, այլ բնաջնջվեն, ինչպես որ Տերն էր ասել Մովսեսին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

որովհետև Տերն էր, որ կարծրացրեց նրանց սիրտը, որպեսզի պատերազմով դեմ դնեն Իսրայելին, ողորմություն չլինի նրանց համար, և նա կորստյան մատնի ու բնաջնջի նրանց, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 11:20
24 Խաչաձեւ Հղումներ  

Աբեսաղոմն ու Իսրայելի բոլոր այրերն ասացին. «Արաքացի Քուսիի խորհուրդն ավելի լավ է, քան Աքիտոփելի խորհուրդը»։ Տերը վճիռ էր տվել, որ Աքիտոփելի լավ խորհուրդը չկատարվի, որպեսզի Տերն Աբեսաղոմի գլխին թափի բոլոր չարիքները։


Թագավորը չլսեց ժողովրդին, որովհետև Տերն էր խոտորել նրան, որպեսզի Տերը հաստատեր իր այն խոսքը, որ սիլոնացի Աքիայի միջոցով ասել էր Նաբատի որդի Հերոբովամի վերաբերյալ։


Տիրոջից էր, որ Հովրամի մոտ գնալը Օքոզիայի կործանումը լինի։ Երբ նա եկավ, ելավ Նամեսսիի որդի, Տիրոջից օծյալ Հեուին հանդիպելու։


Երբ նա խոսում էր, արքան ասաց նրան. «Մի՞թե քեզ արքայի խորհրդական եմ նշանակել, զգո՛ւյշ եղիր, թե չէ տանջանքի կենթարկվես»։ Մարգարեն նախ լռեց, ապա ասաց. «Գիտեմ, որ Տերը որոշել է քեզ կործանել, որովհետև դու այս բանն արեցիր և չանսացիր իմ խրատներին»։


Տերն ասաց Մովսեսին. «Մտի՛ր փարավոնի մոտ, որովհետև ես կարծրացրել եմ նրա ու նրա պաշտոնյաների սրտերը, որպեսզի իմ պատիժները հերթով թափվեն նրանց վրա,


Մովսեսն ու Ահարոնը այս բոլոր նշաններն ու հրաշքներն արեցին եգիպտացիների երկրում՝ փարավոնի առաջ։ Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և չկամեցավ Իսրայելի որդիներին արձակել եգիպտացիների երկրից։


Ես կկարծրացնեմ փարավոնի և բոլոր եգիպտացիների սրտերը, և կգան դրանց հետևից, ու ես կփառավորվեմ փարավոնի, նրա ամբողջ զորքի, կառքերի ու հեծելազորի առաջ։


Ես պիտի կարծրացնեմ փարավոնի սիրտը. նա պիտի հետապնդի նրանց, և պիտի փառավորվեմ փարավոնի ու նրա ողջ զորքի միջոցով։ Եվ բոլոր եգիպտացիները պիտի իմանան, որ ես եմ Տերը»։ Եվ արեցին այդպես։


Տերը կարծրացրեց եգիպտացիների արքա փարավոնի սիրտը, և նա հետապնդեց Իսրայելի որդիներին։ Իսկ Իսրայելի որդիները գնում էին Բարձր ձեռքի առաջնորդությամբ։


Տերն ասաց Մովսեսին. «Եգիպտոս վերադառնալիս տե՛ս, որ բոլոր հրաշքները, որ տվեցի քո ձեռքը, անես փարավոնի առաջ։ Եվ ես խստացնելու եմ նրա սիրտը, ու չի արձակելու իմ ժողովրդին։


Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և ինչպես ասել էր Տերը Մովսեսին, փարավոնը չլսեց նրանց։


Ես քեզ խնայեցի այն բանի համար, որ քեզ ցույց տամ իմ զորությունը, և իմ անունը հռչակվի ողջ աշխարհում։


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ինչպես ասացի, այնպես պիտի լինի, և ինչպես մտածել եմ, այնպես պիտի կատարվի.


Տիրոջ զայրույթը բոլոր ազգերին է ուղղված, բարկությունը նրանց բոլոր բազմությունների դեմ է, որպեսզի ոչնչացնի նրանց՝ մատնելով սպանության.


Ապա ուրեմն, ում ուզում, ողորմում է, և ում սիրտն ուզում, կարծրացնում է։


Սակայն Եսեբոնի արքա Սեհովնը չկամեցավ, որ մենք անցնենք նրա երկրով, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, խստացրել էր նրա հոգին ու կարծրացրել նրա սիրտը, որպեսզի նրան այդ օրը հանձնի քո ձեռքը։


Դու կուտես ավարն այն բոլոր ազգերի, որոնց քո ձեռքն է մատնելու Տերը՝ քո Աստվածը։ Քո աչքը թող չխնայի նրանց, և չպաշտես նրանց կուռքերը, որովհետև դրանք քեզ համար որոգայթ են»։


Նրա հայրն ու մայրը չգիտեին, որ դա Տիրոջից է, որպեսզի նա վրեժ լուծի այլազգիներից։ Այն ժամանակ այլազգիներն իշխում էին Իսրայելի վրա։


Եթե մարդը մեղանչում է մարդու դեմ, ապա պետք է աղոթի Տիրոջը, իսկ եթե Տիրոջ դեմ է մեղանչում, ո՞վ պետք է նրա համար աղոթի»։ Սակայն նրանք չէին լսում իրենց հոր խոսքերը, որովհետև Տերն ուզում էր կործանել նրանց։