Ադերի որդին լսեց Ասա արքային, իր իշխաններին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ, հարվածեց Այինը, Դանը, Աբել Բեթմաաքան և ամբողջ Քեներեթը, մինչև Նեփթաղիմի ամբողջ երկիրը։
ՀԵՍՈՒ 11:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և այն թագավորների մոտ, որոնք մեծ Սիդովնի լեռներում և Քեներեթի դիմաց գտնվող Ռաբաթում, դաշտերում և Նաբեթովրում էին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և այն թագավորների մոտ, որոնք հյուսիսային լեռներում, Քեներեթի հարավային դաշտում ու հովտում և Դորի գավառներում էին՝ արևմտյան կողմում, |
Ադերի որդին լսեց Ասա արքային, իր իշխաններին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ, հարվածեց Այինը, Դանը, Աբել Բեթմաաքան և ամբողջ Քեներեթը, մինչև Նեփթաղիմի ամբողջ երկիրը։
Այս սահմանագիծը Սեպփամարից թող ձգվի մինչև Բեղա՝ Աղբյուրների արևելյան կողմը, ապա Բեղայից թող իջնի մինչև Քեներեթի ծովի արևելյան կողմը։
Եվ մինչ ժողովուրդը խռնվում էր նրա շուրջը՝ լսելու Աստծու խոսքը, նա կանգնած էր Գեննեսարեթի ծովակի ափին։
Հեսուն գրավեց ողջ երկիրը՝ լեռնայինն ու Նագեբը [հարավային շրջանները], դաշտային շրջաններն ու Ասեդովթը [լեռնալանջերը]։ Ոչնչացրեց երկրի բոլոր թագավորներին, նրանցից ոչ մեկին ողջ չթողեց, բոլոր բնակիչներին սպանեց, ինչպես պատվիրել էր Տերը՝ Իսրայելի Աստվածը։
Գաբավոնի բնակիչները մարդ ուղարկեցին Հեսուի մոտ՝ Իսրայելի բանակատեղի, Գաղգաղա, և ասացին. «Մի՛ լքիր քո ծառաներին, շուտ մեզ մո՛տ եկ, մեզ ազատի՛ր և օգնի՛ր մեզ, որովհետև ամորհացիների բոլոր թագավորները, որ բնակվում են լեռնակողմում, հավաքվել են մեր դեմ»։
Հեսուն նվաճեց այն ամբողջ երկիրը, լեռնակողմը և ամբողջ Նագեբ երկիրը, ամբողջ Գոսոմ երկիրը, դաշտային և արևմտյան կողմը, Իսրայելի լեռն ու նրա հովիտը, որ լեռան մոտ է,
Այն ժամանակ Հեսուն եկավ և կոտորեց Ենակի որդիներին, որ ապրում էին լեռներում, Քեբրոնում ու Դաբիրում, Անովբում և Իսրայելի ու Հուդայի բոլոր լեռնային շրջաններում։ Իրենց քաղաքներով հանդերձ Հեսուն կոտորեց նրանց,
և Արաբան մինչև Քեներեթի ծովը՝ արևելքից և մինչև Աղի ծովը՝ արևելքից, Ասեմովթի ճանապարհը՝ Թեմանից, որ Ասեդովթ Փասգայի ստորոտում է։
և Եմակում [𝕸 հովտում] Բեթարամը, Բեթնամրան, Սոկքովթն ու Սափովնը՝ Եսեբոնի արքա Սեհովնի թագավորության մնացած մասը։ Սահմանը Հորդանան գետն է, մինչև Քեներեթի ծովեզերքը, Հորդանան գետի արևելյան կողմը։
Իսաքարի և Ասերի ժառանգությունների մեջ Մանասեն ստացավ Բեթսանն ու նրա ավանները, Ամբղանն ու նրա ավանները, Ենդովրի բնակիչներն ու նրա ավանները, Մակեդդովի բնակիչներն ու նրա ավանները, Տանաքի բնակիչներն ու նրա ավանները, Նափեթի երրորդ մասն ու նրա ավանները։
Մանասեն չժառանգեց Բեթսանը, այսինքն՝ Սկյութուպոլիսը, ո՛չ նրա ավանները, և ո՛չ էլ նրա անդաստանները, ո՛չ էլ Թանաքը և նրա ավանները, ո՛չ Դովրի բնակիչներին և նրա շուրջը բնակվողներին, ո՛չ էլ նրա ավանները, ո՛չ Բաղակի բնակիչներին և նրա շուրջը բնակվողներին, ո՛չ էլ նրա ավանները, ո՛չ Հեբղամի բնակիչներին և նրա շուրջը բնակվողներին, ո՛չ էլ նրա ավանները։ Եվ քանանացիները շարունակեցին բնակվել այդ երկրում։