Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 10:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ամբողջ գիշերը Գաղգաղայից գալով՝ Հեսուն հանկարծակի հարձակվեց նրանց վրա։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հեսուն, ամբողջ գիշեր վեր բարձրանալով Գաղգաղայից, հանկարծակի հարձակվեց նրանց վրա։

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 10:9
9 Խաչաձեւ Հղումներ  

Իր գործի մեջ զգույշ և փութկոտ մարդուն պետք է թագավորների առջև կանգնեցնել և ոչ թե անպիտան մարդկանց։


Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։


Ինձ նման հա՛նձն առ չարչարվել որպես Քրիստոս Հիսուսի բարի զինվոր։


Քարոզի՛ր Աստծու խոսքը, հայտարարի՛ր այն ամեն առիթով՝ պատեհ թե անպատեհ, հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր մեծ համբերատարությամբ և ուսուցանելով։


Տերն Իսրայելի ահը գցեց նրանց մեջ և Գաբավոնում մեծ ջարդ տվեց նրանց. նրանց հալածեցին Բեթորոնի զառիվայրի ճանապարհին և կոտորեցին նրանց մինչև Ազեկա և Մակեդա։


Տերը Հեսուին ասաց. «Չվախենաս նրանցից, որովհետև նրանց քո ձեռքն եմ մատնելու, և նրանցից ոչ ոք չի փրկվի ձեզանից»։


Հեսուն ու նրա հետ ամբողջ պատերազմող զորքը Մարովնի ջրերի մոտ հանկարծակի գնացին նրանց դեմ և լեռնակողմում ընկան նրանց վրա։