Չորս սերունդ պիտի անցնի, մինչև որ քո ժառանգները այստեղ կվերադառնան, որովհետև մինչ այդ ամորհացիների մեղքերը դեռ իրենց լրումին հասած չեն լինի»։
ՀԵՍՈՒ 10:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ հեբուսացիների հինգ թագավորները՝ Երուսաղեմի թագավորը, Քեբրոնի թագավորը, Հերիմութի թագավորը, Լաքիսի թագավորը և Ոդողոմի թագավորն իրենց ամբողջ ժողովրդով հավաքվեցին եկան, բանակ դրեցին Գաբավոնի շուրջը և պաշարեցին այն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ամորհացիների հինգ թագավորները՝ Երուսաղեմի թագավորը, Քեբրոնի թագավորը, Հերիմութի թագավորը, Լաքիսի թագավորն ու Էգղոնի թագավորը, հավաքվեցին իրենք ու իրենց բոլոր բանակները և վեր գնացին, բանակատեղի դրեցին Գաբավոնի մոտ և պատերազմեցին նրա դեմ։ |
Չորս սերունդ պիտի անցնի, մինչև որ քո ժառանգները այստեղ կվերադառնան, որովհետև մինչ այդ ամորհացիների մեղքերը դեռ իրենց լրումին հասած չեն լինի»։
Իսկ բաբելացիների թագավորի զորքը կռվում էր Երուսաղեմի և Հուդայի մնացած բոլոր քաղաքների դեմ՝ Լաքիսի և Ազեկայի դեմ, որովհետև Հուդայի քաղաքների մեջ միայն սրանք էին մնացել որպես ամուր քաղաքներ։
Երկրի հարավային կողմում բնակվում են ամաղեկացիները, լեռնային շրջանում՝ քետացիները, խևացիները, հեբուսացիները և ամորհացիները, իսկ ծովեզերքին ու Հորդանան գետի երկարությամբ՝ քանանացիները»։
Գաբավոնի բնակիչները մարդ ուղարկեցին Հեսուի մոտ՝ Իսրայելի բանակատեղի, Գաղգաղա, և ասացին. «Մի՛ լքիր քո ծառաներին, շուտ մեզ մո՛տ եկ, մեզ ազատի՛ր և օգնի՛ր մեզ, որովհետև ամորհացիների բոլոր թագավորները, որ բնակվում են լեռնակողմում, հավաքվել են մեր դեմ»։
Այն քաղաքները, որ այլազգիները գրավել էին Իսրայելի որդիներից, Ասկաղոնից մինչև Գեթ, վերադարձրին ու տվեցին Իսրայելին, և Իսրայելի սահմաններն ազատվեցին այլազգիների ձեռքից։ Իսրայելի ու ամորհացիների միջև խաղաղություն տիրեց։