Արդ, այսուհետև անհոգություն մի՛ արեք, քանզի Տերը ձեզ է ընտրել, որ կանգնեք նրա առջև, պաշտեք նրան, սպասավորեք ու խունկ ծխեք»։
Կողոսացիներին 4:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արքիպպոսին ասացե՛ք. «Զգո՛ւյշ եղիր այն սպասավորության համար, որ ստացար Տիրոջով, որպեսզի այն ավարտին հասցնես»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արքիպպոսին ասե՛ք. «Զգո՛ւյշ եղիր այն սպասավորության մեջ, որ Տիրոջով ստացար, որպեսզի այն կատարես»։ |
Արդ, այսուհետև անհոգություն մի՛ արեք, քանզի Տերը ձեզ է ընտրել, որ կանգնեք նրա առջև, պաշտեք նրան, սպասավորեք ու խունկ ծխեք»։
Մովսեսն ասաց Ահարոնին. «Այս ասաց Տերը. “Ինձ մերձեցողներին պիտի ցույց տամ իմ սրբությունը և պիտի փառավորվեմ ողջ ժողովրդի առաջ”»։ Եվ Ահարոնի սիրտը կսկծաց։
Դուք ինքներդ կատարեք սրբությունների ու զոհասեղանի սպասավորությունները, որպեսզի Իսրայելի որդիների վրա այլևս չիջնի Տիրոջ բարկությունը։
Նրանց համար ըստ յուրաքանչյուր եկեղեցու երեցներ ձեռնադրեցին, պահեցողությամբ հանդերձ աղոթք անելով՝ նրանց հանձնեցին Տիրոջը, որին հավատացել էին։
Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեր և ամբողջ հոտի համար, որի վրա Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովվելու Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արյունով։
Անփույթ մի՛ եղիր այն շնորհի նկատմամբ, որ քո մեջ է և որ քեզ տրվեց մարգարեության միջոցով, երեցների ձեռնադրմամբ։
Ուշադի՛ր եղիր ինքդ քո նկատմամբ և քո ուսուցման նկատմամբ և միշտ մնա՛ այդպես։ Եթե այս ամենն անես, կփրկես թե՛ քեզ և թե՛ նրանց, ովքեր լսում են քեզ։
Այս խրատները տալով եղբայրներին՝ Քրիստոս Հիսուսի մի բարի սպասավոր կլինես՝ սնված հավատի խոսքերով և այն բարի վարդապետությամբ, որին հետևող եղար։
Ո՛վ Տիմոթեոս, պահի՛ր ավանդը՝ հեռու մնալով պիղծ ու նորահնար տեսություններից և մոլար անուն գիտության հակառակություններից,
Այդ պատճառով էլ հիշեցնում եմ քեզ, որ վառ պահես Աստծու շնորհը, որ քեզ տրվեց իմ ձեռնադրության միջոցով։
Եվ ինչ որ ինձնից լսեցիր բազում վկաների ներկայությամբ, ավանդի՛ր այն հավատարիմ մարդկանց, որոնք ի վիճակի են ուրիշներին էլ ուսուցանել։