Կողոսացիներին 4:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ այս նամակն ընթերցվի ձեզ մոտ, այնպե՛ս արեք, որ լաոդիկեցիների եկեղեցում ևս ընթերցվի, իսկ լաոդիկեցիներին ուղարկված նամակն էլ դո՛ւք ընթերցեք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ այս նամակը ձեզ մոտ կարդացվի, լաոդիկեցիների եկեղեցում էլ կարդալ տվեք, իսկ Լաոդիկիայից եկած նամակն էլ դո՛ւք կարդացեք։ |
Ուզում եմ, որ դուք գիտենաք, թե ինչպիսի նեղություն եմ կրում ձեր և լաոդիկեցիների համար, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ինձ չեն տեսել անձնապես,
Վկայում եմ նրա մասին, որ շատ է տքնում ձեր և լաոդիկեցիների համար, ինչպես նաև բոլոր նրանց համար, որ Երապոլսում են։
Ողջունե՛ք այն եղբայրներին, որ գտնվում են Լաոդիկիայում, Նիմփային ու նրա տանը հավաքվող եկեղեցուն։
Իսկ եթե որևէ մեկը չհնազանդվի այն ամենին, որ խոսեցինք այս նամակի միջոցով, նկատի՛ ունեցեք նրան և խզե՛ք հարաբերությունները նրա հետ, որպեսզի ամոթով մնա։