Թլփատությունից դարձի եկած հավատացյալները, որոնք Պետրոսի հետ էին եկել, զարմացան, որ հեթանոսների վրա ևս Սուրբ Հոգու շնորհները հեղվում են.
Կողոսացիներին 4:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ողջունում է նաև Հիսուսը՝ Հուստոս կոչվածը։ Թլփատվածներից միայն սրանք գործակից եղան ինձ Աստծու արքայության համար և դրանով իսկ մխիթարություն եղան ինձ համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և Հիսուսը, որ Հուստոս է կոչվում, որոնք թլփատվածներից են։ Միայն նրանք են իմ գործակիցներն Աստծու արքայության մեջ, որով ինձ համար էլ մխիթարություն եղան։ |
Թլփատությունից դարձի եկած հավատացյալները, որոնք Պետրոսի հետ էին եկել, զարմացան, որ հեթանոսների վրա ևս Սուրբ Հոգու շնորհները հեղվում են.
Բայց երբ Պետրոսը Երուսաղեմ եկավ, թլփատությունից դարձի եկած հավատացյալները քննադատում էին նրան
և նաև հայր լինի թլփատվածների, նրանց համար, ովքեր ոչ թե սոսկ թլփատված են, այլ ընթանում են նույն հավատի հետքերով, որ մեր հայր Աբրահամը ցուցաբերեց անթլփատ վիճակում։
Ուստի հիշեցե՛ք, որ մի ժամանակ դուք հեթանոս էիք մարմնով, որ անթլփատություն է կոչվում՝ մարմնի վրա ձեռքով կատարված թլփատության համեմատ,
Այո՛, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազա՛տ լծակից, դո՛ւ էլ օգնիր նրանց, որ ինձ հետ Ավետարանի համար պայքարեցին Կղեմեսի ու իմ մյուս գործակիցների հետ, որոնց անունները կյանքի գրքի մեջ են։
Իսկ ինչ վերաբերում է ինձ, ամեն ինչ ձեզ կպատմի Տյուքիկոսը՝ սիրելի եղբայրը, հավատարիմ սպասավորը և ծառայակիցը Տիրոջով։
իսկ Տիմոթեոսին՝ մեր եղբորն ու Աստծու գործակցին Քրիստոսի Ավետարանի մեջ ուղարկեցինք՝ ձեզ ամրապնդելու և քաջալերելու ձեր հավատի մեջ,
Քանի որ բազմաթիվ անհնազանդներ, դատարկախոսներ, խաբեբաներ կան, մանավանդ հրեությունից դարձածների մեջ,
Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի բանտարկյալը, և Տիմոթեոս եղբայրը, Փիլիմոնին՝ մեր սիրելիին և գործակցին,