Տերն ասում է. «Այս ժողովուրդը մոտ է ինձ իր բերանով, իր շրթունքներով մեծարում է ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից. զուր է ինձ պաշտում, մարդկանց պատվիրաններն ու վարդապետություններն է ուսուցանում։
Կողոսացիներին 2:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ բաներ, որոնք նախատեսված են սպառման համար, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրանք բոլորը նախատեսված են գործածվելու ապականության համար, ինչպես մարդկանց կողմից ստեղծված պատվիրաններն ու վարդապետությունները, |
Տերն ասում է. «Այս ժողովուրդը մոտ է ինձ իր բերանով, իր շրթունքներով մեծարում է ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից. զուր է ինձ պաշտում, մարդկանց պատվիրաններն ու վարդապետություններն է ուսուցանում։
Այն օրը խուլերը պիտի լսեն այդ գրվածքի խոսքերը, և խավարի ու մեգի մեջ գտնվող կույրերի աչքերը պիտի տեսնեն.
Գնացե՛ք, աշխատե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակուրի համար, այլ այն կերակուրի, որը մնում է հավիտենական կյանքի համար, և որը Մարդու Որդին կտա ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստված»։
Կերակուրը որովայնի և որովայնը կերակուրի համար է, սակայն Աստված թե՛ մեկը և թե՛ մյուսը պիտի խափանի։ Բայց մարմինը պոռնկության համար չէ, այլ Տիրոջ, Տերն էլ՝ մարմնի համար։
և ուշադրություն չդարձնեն հրեական առասպելներին և ճշմարտությունից շեղված մարդկանց պատվերներին։
Բայց այս մարդիկ, անբան անասունների են նման և ի բնե բռնվելու ու սպանվելու համար են. իրենց չիմացած բաների դեմ են հայհոյում. և իրենց ապականության մեջ էլ պիտի կործանվեն տանջվելով՝