բայց այն ծառի պտղի համար, որ դրախտի մեջտեղում է, Աստված պատվիրեց. “Չուտե՛ք դրանից և չդիպչե՛ք դրան”, որպեսզի չմեռնենք»։
Կողոսացիներին 2:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Մի՛ մոտեցիր, մի՛ ճաշակիր, մի՛ դիպչիր», Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Մի՛ մոտեցիր, մի՛ ճաշակիր, մի՛ դիպիր»։ |
բայց այն ծառի պտղի համար, որ դրախտի մեջտեղում է, Աստված պատվիրեց. “Չուտե՛ք դրանից և չդիպչե՛ք դրան”, որպեսզի չմեռնենք»։
Հեռացե՛ք, հեռացե՛ք, ելե՛ք այդտեղից և պիղծերին մի՛ մոտեցեք. ելե՛ք այդ երկրի միջից և հեռացե՛ք, դուք, որ վերցրել բերում եք Տիրոջ սպասքը։
Հետևաբար, դո՛ւրս եկեք նրանց միջից և հեռո՛ւ մնացեք,- ասում է Տերը,- մի՛ դիպեք պիղծ բաներին, և ես կընդունեմ ձեզ (Ես. 52.11)։
Եթե մեռաք Քրիստոսի հետ և բնության տարերային ուժերի իշխանությունից դուրս եկաք, ինչո՞ւ եք այս աշխարհում ապրողների նման հետևում մարդկանց կողմից տրված պատվիրաններին ու վարդապետություններին.
Այս մարդիկ ամուսնությունն արգելում են և հրահանգում են հեռու մնալ որոշ ուտելիքներից, որ Աստված ստեղծեց, որպեսզի հավատացյալ և ճշմարտության ճանաչմանը հասած մարդիկ գոհությամբ վայելեն։