Ոչ միայն նրա գալստյամբ, այլև այն մխիթարությամբ, որ նա ստացել էր ձեր մեջ։ Նա մեզ պատմեց ինձ տեսնելու ձեր սաստիկ ցանկության, ձեր լացի, իմ հանդեպ ձեր նախանձախնդրության մասին, այնպես որ ես է՛լ ավելի ուրախացա։
Կողոսացիներին 1:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ լսելով Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր հավատի և բոլոր սրբերի հանդեպ ունեցած ձեր սիրո մասին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ երբ լսեցինք Հիսուս Քրիստոսի և բոլոր սրբերի հանդեպ ձեր ունեցած հավատի և սիրո մասին, |
Ոչ միայն նրա գալստյամբ, այլև այն մխիթարությամբ, որ նա ստացել էր ձեր մեջ։ Նա մեզ պատմեց ինձ տեսնելու ձեր սաստիկ ցանկության, ձեր լացի, իմ հանդեպ ձեր նախանձախնդրության մասին, այնպես որ ես է՛լ ավելի ուրախացա։
Այլևս խտրություն չկա ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ծառայի և ազատի, ո՛չ արուի և էգի, որովհետև դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսով։
որովհետև Քրիստոս Հիսուսով ո՛չ թլփատությունը զորություն ունի, ո՛չ անթլփատությունը, այլ հավատը, որ գործում է սիրո օգնությամբ։
Ուստի ես էլ Տեր Հիսուսի հանդեպ ձեր հավատի և բոլոր սրբերի հանդեպ ձեր սիրո մասին լսելուց ի վեր
Անդադար աղոթե՛ք ամեն տեսակ աղոթքներով ու խնդրանքներով Հոգու օգնությամբ, և սրա համար արթո՛ւն մնացեք կատարյալ հարատևությամբ և խնդրանքներով, բոլոր սրբերի համար։
Դրա համար մենք էլ այն օրվանից, երբ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղոթելուց և Աստծուն աղաչանքներ մատուցելուց, որպեսզի իր կամքի կատարյալ գիտությունը տա ձեզ՝ ամեն տեսակ իմաստությամբ և հոգևոր իմացությամբ՝
Աստծու և մեր Հոր առջև անդադար հիշում ենք ձեր գործնական հավատը, վաստակաշատ սերը և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հարատև հույսը։
Բայց հիմա, երբ Տիմոթեոսը ձեր մոտից մեզ մոտ եկավ և ձեր հավատի ու սիրո բարի լուրն ավետեց մեզ, և որ միշտ մեր բարի հիշատակն եք պահում ձեր մտքում և ցանկանում եք մեզ տեսնել, ինչպես որ մենք էլ ձեզ,
Եղբայրնե՛ր, պարտք ենք համարում միշտ Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, ինչպես որ պատշաճ է, որովհետև հետզհետե ավելի է աճում ձեր հավատը, և ավելի է շատանում ձեզնից յուրաքանչյուրի սերը մեկդ մյուսի հանդեպ,
Անարդար չէ Աստված, որ մոռանա ձեր գործերը և սերը, որ ցույց տվեցիք իր անունով, քանի որ ծառայում էիք սրբերին և ծառայում եք մինչև այժմ։
Մենք գիտենք, որ մահվանից դեպի կյանք անցանք, քանզի սիրում ենք մեր եղբայրներին։ Իսկ ով չի սիրում իր եղբորը, մահվան մեջ է մնում։
Նրա պատվիրանն այս է, որ հավատանք իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի անվանը և սիրենք միմյանց, ինչպես որ նա պատվիրեց մեզ։
Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք Աստծու սերը, որ ունի մեր հանդեպ։ Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծու մեջ, Աստված էլ՝ նրա մեջ։