Նույն ժամին Հիսուսը ցնծաց Սուրբ Հոգով և ասաց. «Գոհությո՜ւն քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի և երկրի, որ ծածկեցիր այս բանն իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին. այո՛, Հա՛յր, որովհետև այսպես հաճելի եղավ քեզ։
Կողոսացիներին 1:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև Աստծուն հաճելի եղավ, որ Աստվածության ամբողջությունը նրա մեջ բնակվի Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև հաճելի եղավ Աստծուն, որ նրա ամբողջ լիությունը նրա մեջ բնակվի, |
Նույն ժամին Հիսուսը ցնծաց Սուրբ Հոգով և ասաց. «Գոհությո՜ւն քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի և երկրի, որ ծածկեցիր այս բանն իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին. այո՛, Հա՛յր, որովհետև այսպես հաճելի եղավ քեզ։
քանի որ նա, ում Աստված ուղարկեց, Աստծու խոսքերն է խոսում. որովհետև Աստված Հոգին առանց չափի է տալիս։
քանզի աշխարհն իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն և նրա իմաստությունը։ Աստված էլ հիմարություն համարվող քարոզությամբ հաճեց փրկել նրանց, ովքեր հավատում են։
Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ Քրիստոսով օրհնեց մեզ երկնքում ամեն տեսակ հոգևոր օրհնությամբ,
Նա, որ իջավ, նույն ինքն է, որ բարձրացավ բոլոր երկինքներից վեր, որպեսզի ամեն ինչ իրենով լցնի։
Այստեղ այլևս չկա ո՛չ հրեա, ո՛չ էլ հեթանոս, թլփատություն կամ անթլփատություն, բարբարոս, սկյութացի, ծառա, ազատ, այլ Քրիստոսն է ամեն ինչ և ամեն ինչի մեջ։