Եվ օրհնեց նրանց Աստված՝ ասելով. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրե՛ք դրան, իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, բոլոր կենդանիների և ողջ երկրի, ինչպես նաև երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։
ԾՆՆԴՈՑ 9:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ դուք աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, բազմացե՛ք նրա վրա»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ դուք աճեցե՛ք ու շատացե՛ք, բազմացե՛ք երկրի վրա և շատացե՛ք նրանում»։ |
Եվ օրհնեց նրանց Աստված՝ ասելով. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրե՛ք դրան, իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, բոլոր կենդանիների և ողջ երկրի, ինչպես նաև երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։
Աստված նրան ասաց. «Ես եմ քո Ամենակալ Աստվածը. աճի՛ր և բազմացի՛ր։ Ազգեր ու ազգերի բազմություններ պիտի ծնվեն քեզնից, և թագավորներ պիտի ելնեն քեզնից։
քեզ հետ դո՛ւրս հանիր նաև բոլոր գազաններին, որ քեզ մոտ են, և բոլոր էակներին՝ թռչուններից մինչև անասունները, երկրի վրա սողացող բոլոր սողուններին, որ սողան երկրի վրա։ Աճե՛ք և բազմացե՛ք երկրի վրա»։
Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին և նրանց ասաց. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը և տիրե՛ք դրան։
կի՛ն առեք, և թող ծնվեն տղաներ ու աղջիկներ, ձեր տղաների համար կի՛ն առեք, իսկ ձեր աղջիկներին մարդո՛ւ տվեք, և թող ծնվեն տղաներ ու աղջիկներ, բազմացե՛ք այդտեղ և մի՛ նվազեք։