Թող ձեզանից վախենան ու երկյուղ տածեն երկրի բոլոր գազանները, երկնքի բոլոր թռչունները, երկրի վրայի բոլոր սողունները և ծովի բոլոր ձկները. նրանց բոլորին հանձնեցի ձեր ձեռքը։
ԾՆՆԴՈՑ 9:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կենդանիներին ևս կարող եք ուտել. դրանց տալիս եմ ձեզ, ինչպես տվել էի խոտն ու բանջարը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Շարժվող ամեն կենդանի թող կերակուր լինի ձեզ համար. բանջարի ու խոտի պես բոլորը ձեզ տվեցի։ |
Թող ձեզանից վախենան ու երկյուղ տածեն երկրի բոլոր գազանները, երկնքի բոլոր թռչունները, երկրի վրայի բոլոր սողունները և ծովի բոլոր ձկները. նրանց բոլորին հանձնեցի ձեր ձեռքը։
Սատկած կամ գազանից հոշոտված կենդանու միս չպետք է ուտի, որպեսզի դրանցով չպղծվի։ Ես եմ Տերը։
Այս գիտեմ և համոզված եմ Քրիստոս Հիսուսով, որ ինքնին պիղծ բան չկա։ Բայց ով կարծում է, թե ինչ-որ բան պիղծ է, իր համար է պիղծ։
որովհետև Աստծու արքայությունը ուտելիք ու ըմպելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և խնդություն Սուրբ Հոգով.
Ուտելիքի պատճառով Աստծու գործը մի՛ քանդիր։ Ամեն ինչ մաքուր է, բայց սխալ է այն մարդու համար, որ ուտում է՝ գայթակղության առիթ դառնալով։
Ով ուտում է, թող չարհամարհի նրան, որ չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է, որովհետև Աստված նրան ընդունեց։
Ինձ ամեն ինչ թույլատրված է, բայց ամեն ինչ չէ, որ օգտակար է։ Ինձ ամեն ինչ թույլատրված է, բայց ամեն ինչ չէ, որ ամրացնում է։
Իսկ եթե ցանկանաս մի կենդանի մորթել նրա միսը ուտելու համար, որը տվել է քեզ Տերը՝ քո Աստվածը, իր օրհնությամբ կարող ես ուտել այն բոլոր քաղաքներում։ Թե՛ մաքուրը, թե՛ անմաքուրը կարող են ուտել այն, ինչպես ուտում են այծյամն ու եղջերուն։
Ուստի ոչ ոք ձեզ թող չդատապարտի ուտելու կամ խմելու, տոնական օրերի, նորալուսնի կամ շաբաթի հարցում,