Տերը՝ Աստված, Նոյին ասաց. «Այս է ուխտի նշանը սերունդներին հավիտենապես, որ հաստատելու եմ իմ ու ձեր և ձեզ հետ եղող կենդանի ամեն էակի միջև։
ԾՆՆԴՈՑ 9:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իմ աղեղը [ծիածանը] կդնեմ ամպերի մեջ, և դա թող հավիտենական ուխտի նշանը լինի իմ ու ողջ երկրի միջև։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմ աղեղը դրեցի ամպի մեջ, և նա ուխտի նշան կլինի իմ ու երկրի միջև։ |
Տերը՝ Աստված, Նոյին ասաց. «Այս է ուխտի նշանը սերունդներին հավիտենապես, որ հաստատելու եմ իմ ու ձեր և ձեզ հետ եղող կենդանի ամեն էակի միջև։
Եվ լույսը, որ նրա շուրջն էր պատել, ուներ ծիածանի տեսք, որ անձրևային օրերին տարածվում է ամպերի մեջ։ Եվ այսպես լույսի ահագին պատկեր կար նրա շուրջը։
Տեսա երկնքից իջնող այլ զորավոր հրեշտակ. ամպի մեջ էր փաթաթված, գլխին՝ ծիածան, և նրա երեսը նման էր արեգակի, իսկ նրա ոտքերը՝ հրեղեն սյուների։