ԾՆՆԴՈՑ 8:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աղավնին նրա մոտ վերադարձավ երեկոյան՝ կտուցին ձիթենու մի շյուղ։ Նոյը հասկացավ, որ երկրի վրա ջրերը նվազել են։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երեկոյան դեմ աղավնին եկավ նրա մոտ, և ահա ձիթենու նոր կտրված մի տերև կար նրա բերանում։ Նոյը իմացավ, որ ջրերը նվազել են երկրի վրայից։ |
և որ այդ տոնը փողերով ազդարարվի իրենց բոլոր քաղաքներում և Երուսաղեմում։ Եզրասն ասաց. «Բարձրացե՛ք լեռը և ձիթենու, սոսու, խնկաբեր մրտենու, արմավենու և ստվարախիտ ծառերի ճյուղե՛ր բերեք ու գրվածի համաձայն ձեզ համար տաղավարնե՛ր պատրաստեք»։
կամ ինչպե՞ս կքարոզեին, եթե չառաքվեցին։ Ինչպես որ գրված է. «Որքա՜ն գեղեցիկ են ոտքերն ավետարանիչների, որ խաղաղության ու բարության ավետիսն են տալիս» (հմմտ. Ես. 52.7)։