Բոլոր անասուններից, բոլոր գազաններից ու ընդհանրապես մարմնավոր բոլոր էակներից զույգ-զույգ կմտցնես տապան, որպեսզի քեզ հետ ողջ մնան։ Դրանք թող արու և էգ լինեն։
ԾՆՆԴՈՑ 7:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մաքուր թռչուններից և անմաքուր թռչուններից, մաքուր կենդանիներից և անմաքուր կենդանիներից, երկրի վրա սողացող բոլոր սողուններից Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մաքուր անասուններից և այն անասուններից, որ անմաքուր են, թռչուններից և երկրի վրայի բոլոր սողուններից |
Բոլոր անասուններից, բոլոր գազաններից ու ընդհանրապես մարմնավոր բոլոր էակներից զույգ-զույգ կմտցնես տապան, որպեսզի քեզ հետ ողջ մնան։ Դրանք թող արու և էգ լինեն։
Թող մտնեն քեզ մոտ, որպեսզի քեզ հետ ողջ մնան զույգ-զույգ՝ բոլոր տեսակի թռչուններից, բոլոր տեսակի կենդանիներից և երկրի բոլոր տեսակի սողուններից՝ արու և էգ։
Նրանց հետ միասին տապան մտան նաև ամեն տեսակի գազան, ամեն տեսակի անասուն, երկրի վրա սողացող ամեն տեսակի սողուն և ամեն տեսակի թռչուն.
Քեզ հետ վերցրո՛ւ բոլոր մաքուր կենդանիներից յոթական զույգ՝ արու և էգ, իսկ անմաքուր կենդանիներից՝ երկուական՝ արու և էգ,
նաև երկնքի մաքուր թռչուններից՝ յոթական արու և յոթական էգ, իսկ անմաքուր թռչուններից՝ մեկական արու և մեկական էգ, որպեսզի նրանց տեսակները պահպանվեն ողջ երկրի վրա։