Ջուրը չափազանց շատացավ և ծածկեց երկնքի տակ գտնվող բոլոր բարձր լեռները։
Երկրի վրա ջրերն ավելի ու ավելի սաստկացան ու ծածկեցին ամբողջ երկնքի տակ գտնվող բոլոր բարձր սարերը։
Ջուրն ավելի էր բարձրանում ու տարածվում երկրի վրա, իսկ տապանը լողում էր ջրերի վրա։
Ջուրը լեռներից տասնհինգ կանգուն վեր բարձրացավ և ծածկեց դրանք։
Թե նա արգելք դնի ջրերի առաջ, կչորանա հողը, իսկ եթե արձակի, կործանելով կանհետացնի երկիրը։
Արդարև, ունայն էին բլուրների և բարձունքների պաշտամունքը և նրանց զորությունը. Իսրայելի տան փրկությունը Տիրոջ՝ մեր Աստծու ձեռքին է։
դրա համար այն ժամանակվա աշխարհն ապականվելով կործանվեց ջրհեղեղով։