Արդ, դու քեզ համար փայտյա քառակուսի տապա՛ն շինիր, այն բաժանի՛ր խորշերի և ներսից ու դրսից ծեփի՛ր կուպրով։
ԾՆՆԴՈՑ 6:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տապանը կշինես այսպես. նրա երկարությունը թող երեք հարյուր կանգուն լինի, լայնությունը՝ հիսուն կանգուն, իսկ բարձրությունը՝ երեսուն կանգուն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ կշինես այն այսպես. տապանի երկարությունը՝ երեք հարյուր կանգուն, լայնությունը՝ հիսուն կանգուն, և բարձրությունը՝ երեսուն կանգուն։ |
Արդ, դու քեզ համար փայտյա քառակուսի տապա՛ն շինիր, այն բաժանի՛ր խորշերի և ներսից ու դրսից ծեփի՛ր կուպրով։
Տապանը դեպի վեր նեղացնելով կշինես, այնպես որ նրա ծածկի լայնությունը մի կանգուն լինի։ Տապանի դուռը կողքից կանես. տապանը ներքնահարկ, միջնահարկ ու վերնահարկ թող ունենա։
Ռափայիններից մնաց միայն Բասանի թագավոր Օվգը։ Նրա երկաթե մահճակալը [𝕸 սարկոֆագը]՝ ինը կանգուն երկարությամբ, և չորս կանգուն լայնությամբ, ըստ սովորական կանգունաչափի, այժմ գտնվում է Ամովնի որդիների ամրոցում»։