Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 50:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Լրացան նրա մահվան քառասուն օրերը. այդքան էր պահանջվում զմռսելու համար։ Եգիպտոսը յոթանասուն օր սգաց նրան։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Լրացան նրա քառասուն օրերը, որովհետև այդքան օր պետք է զմռսման համար։ Եգիպտացիները յոթանասուն օր սգացին նրա համար։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 50:3
5 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք հասան Հորդանանի այն կողմում գտնվող Ատադի կալը և այնտեղ սաստիկ ողբ ու կոծ արեցին նրա վրա։ Նա հոր համար յոթ օր սուգ արեց։


Սգո օրերն անցնելուց հետո Հովսեփը խոսեց փարավոնի իշխանների հետ և ասաց. «Եթե շնորհ գտա ձեր առաջ, ապա դիմե՛ք փարավոնին և ասե՛ք,


Ահարոնը մահացավ լեռան գագաթին, իսկ Մովսեսն ու Եղիազարը իջան լեռից։


կհանես նրա գերության զգեստները, ապա նա թող նստի քո տանը ու մեկ ամիս թող սուգ անի իր հոր ու մոր համար։ Դրանից հետո միայն կմերձենաս նրան, կապրես նրա հետ, և նա քո կինը կլինի։


Իսրայելի որդիները Մովաբի հովտում՝ Հորդանան գետի մոտ, Երիքովի դիմաց, երեսուն օր ողբացին։ Եվ վերջացան Մովսեսի սգո լացի օրերը։