Եվ նրանց ասաց. «Մի՛ վախեցեք։ Ես կկերակրեմ ձեզ և ձեր ընտանիքները»։ Եվ մխիթարեց նրանց ու սփոփեց նրանց սրտերը։
ԾՆՆԴՈՑ 50:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովսեփն իր եղբայրների ու իր հոր ողջ գերդաստանի հետ մնաց Եգիպտոսում։ Հովսեփն ապրեց հարյուր տասը տարի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հովսեփը բնակվեց Եգիպտոսում, ինքը և իր հոր տունը։ Նա ապրեց հարյուր տասը տարի։ |
Եվ նրանց ասաց. «Մի՛ վախեցեք։ Ես կկերակրեմ ձեզ և ձեր ընտանիքները»։ Եվ մխիթարեց նրանց ու սփոփեց նրանց սրտերը։
Հովսեփը տեսավ Եփրեմի որդիների մինչև երրորդ սերունդը։ Իսկ Մանասեի որդի Մաքիրի որդիները ծնվեցին Հովսեփի ծնկներին։
Հովսեփը վախճանվեց հարյուր տասը տարեկան հասակում։ Նրան թաղեցին՝ դնելով տապանի մեջ Եգիպտոսում։
Եվ Իսրայելը պաշտեց Տիրոջը Հեսուի կենդանության բոլոր օրերին և այն ծերերի կենդանության բոլոր օրերին, որոնք ողջ մնացին Հեսուից հետո, և որոնք տեսան Տիրոջ բոլոր գործերը, որ նա արեց Իսրայելի համար։