Հովսեփը նրանց ասաց. «Եթե արծաթն սպառվել է, բերե՛ք ձեր անասունները, և ես ձեր անասունների դիմաց հաց կտամ ձեզ»։
ԾՆՆԴՈՑ 47:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք անասունները բերեցին Հովսեփի մոտ, իսկ Հովսեփը ձիու, ոչխարի, արջառի և էշի դիմաց նրանց կերակրեց հացով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք իրենց անասունները բերեցին Հովսեփի մոտ, և Հովսեփը նրանց ձիերի, ոչխարների, արջառների և էշերի փոխարեն հաց տվեց նրանց։ Եվ այդ տարի նրանց հացով կերակրեց նրանց բոլոր անասունների փոխարեն։ |
Հովսեփը նրանց ասաց. «Եթե արծաթն սպառվել է, բերե՛ք ձեր անասունները, և ես ձեր անասունների դիմաց հաց կտամ ձեզ»։
Այդ տարին անցավ. նրանք երկրորդ տարին եկան Հովսեփի մոտ և ասացին. «Տե՛ր, կթողնե՞ս, որ կորստյան մատնվենք. մեր արծաթն սպառվեց, մեր անասուններն ու ունեցվածքը քեզ տվեցինք։ Մենք այլևս ոչինչ չունենք մեր տիրոջը տալու, բացի մեր անձերից ու մեր հողակտորներից։
Սողոմոնի երիվարները բերվում էին Եգիպտոսից և Թեկուայից, որտեղից դրանք գնում էին նրա վաճառականները։
Տիրոջ ձեռքը կիջնի դաշտերում գտնվող քո հոտերի վրա, ձիերի, էշերի, ուղտերի, արջառների ու ոչխարների վրա, և շատ մեծ կոտորած կլինի։
Վա՜յ նրանց, ովքեր օգնության համար են իջնում Եգիպտոս, ովքեր հեծյալներին ու մարտակառքերին են ապավինում, թե շատ են, և ձիերի մեծ բազմությանը. նրանք Իսրայելի Սրբի վրա հույս չէին դնում, Աստծուն չէին փնտրում։
«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային։