ԾՆՆԴՈՑ 45:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա դուք և Բենիամինը ձեր սեփական աչքերով տեսնում եք, որ ես անձամբ խոսում եմ ձեզ հետ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա ձեր աչքերը և իմ եղբայր Բենիամինի աչքերը տեսնում են, որ իմ բերանով եմ խոսում ձեզ հետ։ |
Ես պարենով կապահովեմ քեզ այնտեղ, որովհետև դեռ հինգ տարի ևս սով է լինելու, որպեսզի չկոտորվեք դու, քո որդիները, և չոչնչանա քո ամբողջ ունեցվածքը”։
Իմ հորը պատմե՛ք այն փառքի մասին, որ ունեմ Եգիպտոսում, նաև այն մասին, ինչ տեսել եք։ Իմ հորը շտապ բերե՛ք այստեղ»։
տեսե՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետև նույն ես եմ. շոշափե՛ք ինձ և տեսե՛ք, որովհետև ոգին մարմին և ոսկորներ չունի. ինչպես տեսնում եք, ես ունեմ»։
Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը, բե՛ր քո ձեռքն ու մտցրո՛ւ իմ կողի մեջ. մի՛ տարակուսիր, այլ հավատա՛»։