ԾՆՆԴՈՑ 44:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեկն իմ մոտից գնաց, և ասացիք, թե նա գազանի բաժին դարձավ։ Նրան այլևս չեմ տեսել մինչև հիմա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մեկն իմ մոտից գնաց, ու ես ասացի, թե անպատճառ հոշոտվել է, և մինչև հիմա չեմ տեսել նրան։ |
Նա ճանաչեց այն ու ասաց. «Այս պատմուճանն իմ որդունն է. վայրի գազան է կերել նրան, գազան է հափշտակել Հովսեփին»։
Նրանց հայրը՝ Հակոբը, ասաց նրանց. «Ինձ անորդի եք դարձնում։ Հովսեփը չկա, Շմավոնը չկա, հիմա էլ Բենիամինի՞ն եք վերցնելու։ Այս ամենը ի՞նձ պիտի պատահեր»։
Հակոբն ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի իջնի, որովհետև սրա եղբայրը մեռավ, և միայն սա է մնացել։ Եթե հանկարծ սրան մի փորձանք պատահի ճանապարհին, որ պիտի գնաք, ապա դուք ինձ վշտով այս ծեր հասակում գերեզման կիջեցնեք»։