Այդ երկրում սով եղավ։ Աբրամն իջավ Եգիպտոս՝ այնտեղ բնակվելու պանդխտության մեջ, քանի որ սովը սաստկացել էր։
ԾՆՆԴՈՑ 43:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սովն ավելի ու ավելի էր սաստկանում երկրում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սովը սաստկացավ երկրի վրա։ |
Այդ երկրում սով եղավ։ Աբրամն իջավ Եգիպտոս՝ այնտեղ բնակվելու պանդխտության մեջ, քանի որ սովը սաստկացել էր։
Եվ Տերն ասաց Աբրահամին. «Ինչո՞ւ Սառան ծիծաղեց իր մտքում և ասաց՝ “Իրո՞ք կծնեմ. չէ՞ որ ես պառավել եմ”։
Երկրում սով եղավ. այն նախորդ սովից բացի, որ եղել էր Աբրահամի ժամանակ։ Իսահակը գնաց Գերարայի փղշտացի արքա Աբիմելեքի մոտ։
Իսրայելի որդիներն այլ ճանապարհորդների հետ եկան ցորեն գնելու, քանի որ քանանացիների երկրում սով էր։
Երբ եգիպտացիների երկրից բերած ցորենը կերան-սպառեցին, հայրն ասաց նրանց. «Դարձյալ գնացե՛ք և մի քիչ պարե՛ն գնեք»։
Նրանք ասացին փարավոնին. «Պանդխտության ենք եկել այս երկիրը, որովհետև քո ծառաների ոչխարները կեր չունեին, քանի որ քանանացիների երկրում սովը սաստկացավ։ Արդ, թո՛ւյլ տուր, որ մենք՝ քո ծառաները, բնակվենք Գեսեմ երկրում»։
Պատասխան տալով՝ կասես Տիրոջ՝ քո Աստծու առջև. “Իմ հայրը թողեց Ասորիքն ու իջավ Եգիպտոս, այնտեղ պանդուխտ գնաց սակավաթիվ մարդկանցով, բայց այնտեղ մեծ ազգ դարձավ, խիստ բազմացավ։