ԾՆՆԴՈՑ 42:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ձեր կրտսեր եղբորը բերեք ինձ մոտ։ Այն ժամանակ ես կիմանամ, որ դուք լրտեսներ չեք, այլ խաղաղասեր մարդիկ եք, և ձեր այս եղբորն էլ կվերադարձնեմ ձեզ, և դուք այս երկրում առևտուր կանեք”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ձեր կրտսեր եղբորն ինձ մո՛տ բերեք, որպեսզի գիտենամ, թե դուք լրտեսներ չեք, այլ ազնիվ եք. ձեր եղբորն էլ կվերադարձնեմ ձեզ, և այս երկրում առևտուր կանեք”»։ |
Բնակվե՛ք մեզ հետ։ Ահա այս ընդարձակ երկիրը ձեր առջևում է. բնակվե՛ք, օգտվե՛ք դրանից և կալվածքնե՛ր ձեռք բերեք»։
«Այս մարդիկ հաշտ ու խաղաղ են մեզ հետ։ Արդ, թող բնակվեն այս երկրում և վաստակեն այստեղ, քանի որ մեր երկիրն ընդարձակ է և բավարար նաև նրանց համար։ Նրանց դուստրերին մեզ կին առնենք և մեր դուստրերին տանք նրանց։
Սրանով հայտնի կլինի, թե ո՛վ եք. փարավոնի արևով եմ երդվում, այստեղից չեք գնա, մինչև ձեր կրտսեր եղբայրն այստեղ չգա։
և ձեր կրտսեր եղբորն ինձ մոտ կբերեք, որ հավատամ ձեր ասածներին, ապա թե ոչ՝ մահվան կդատապարտվեք»։ Նրանք այդպես էլ արեցին։
չհաշված հպատակներից, վաճառականների հասույթից և գետի այն կողմում գտնվող բոլոր թագավորներից ու երկրի կառավարիչներից ստացված հարկերը։