Արդ, ձեզնից մեկին ուղարկե՛ք, որ ձեր եղբորը բերի, իսկ դուք կմնաք արգելարանում, մինչև որ պարզվի՝ ճի՞շտ եք ասում, թե՞ ոչ։ Հակառակ դեպքում, երդվում եմ փարավոնի արևով, որ դուք լրտեսներ եք»։
ԾՆՆԴՈՑ 42:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Այն մարդը, որ երկրի տերն էր, մեզ հետ շատ խստորեն խոսեց և մեզ՝ իբրև այդ երկրի լրտեսների, բանտ նետեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Այն մարդը, որ այդ երկրի տերն էր, խստությամբ խոսեց մեզ հետ և մեզ դրեց իր երկիրը լրտեսողների տեղ։ |
Արդ, ձեզնից մեկին ուղարկե՛ք, որ ձեր եղբորը բերի, իսկ դուք կմնաք արգելարանում, մինչև որ պարզվի՝ ճի՞շտ եք ասում, թե՞ ոչ։ Հակառակ դեպքում, երդվում եմ փարավոնի արևով, որ դուք լրտեսներ եք»։
Նրանք եկան իրենց հոր՝ Հակոբի մոտ՝ քանանացիների երկիրը, և ամեն ինչ, որ պատահել էր իրենց հետ, պատմեցին նրան և ասացին.
Երբ Հովսեփը տեսավ իր եղբայրներին, ճանաչեց նրանց, բայց օտար ձևացրեց իրեն, խստորեն խոսեց նրանց հետ և ասաց. «Որտեղի՞ց եք գալիս»։ Նրանք պատասխանեցին. «Քանանացիների երկրից. եկել ենք պարեն գնելու»։
Հովսեփը հիշեց իր երազները և ասաց նրանց. «Դուք լրտեսներ եք և եկել եք երկրի ելքն ու մուտքն ուսումնասիրելու»։