Դրանց կհաջորդեն սովի յոթ տարիներ, կմոռացվի երկրում եղած բերքի առատությունը, և սովը կարող է երկիրը ոչնչացնել։
ԾՆՆԴՈՑ 41:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երկրի բերքի առատությունը կմոռացվի դրան հաջորդող սովի պատճառով, քանի որ այն շատ սաստիկ է լինելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և չի իմացվի երկրում առատությունն այն սովի պատճառով, որ դրանից հետո կգա, որովհետև սովը շատ սաստիկ կլինի։ |
Դրանց կհաջորդեն սովի յոթ տարիներ, կմոռացվի երկրում եղած բերքի առատությունը, և սովը կարող է երկիրը ոչնչացնել։
Այն, որ փարավոնի երազը կրկնվել է երկու անգամ, վկայում է, որ Աստծու խոսքը հաստատապես կատարվելու է, և որ Աստված չի հապաղելու։
Երկիրը պիտի շարժվի ու ցնցվի այգու պահապանի տնակի պես, հարբածի ու երերվողի պես պիտի գլորվի և չպիտի կարողանա ոտքի կանգնել, որովհետև նրա վրա ծանրացել է անօրենությունը։
Եվ Տիրոջ ձեռքը ծանրացավ Ազովտոսի վրա. թութքով հիվանդացրեց նրանց, նրանց դաշտերում վխտալ տվեց մկներին, և քաղաքում մահ ու խառնակություն եղավ։