ԾՆՆԴՈՑ 41:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ահա իբր գետից դուրս էին գալիս յոթ գեղեցիկ ու պարարտ երինջներ և արածում կանաչների մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ահա գետից դուրս ելան գեղեցիկ տեսքով ու պարարտ մարմնով յոթ երինջներ և արածում էին եղեգների մեջ։ |
Դրանցից հետո գետից դուրս էին գալիս յոթ այլ՝ տգեղ ու նիհար երինջներ և մյուս երինջների հետ արածում գետի եզերքին։
Գետերն ու գետերի ջրադարձները քաշվելու են, հավաքված բոլոր ջրերը ցամաքելու են, և բոլոր մարգագետինները, եղեգի ու կնյունի բոլոր խիտ թավուտներն ու լոռամարգերը,
գետի եզերքներին եղած ողջ կանաչը և բոլոր հերկերը, որոնք գետի ջրով են ոռոգվում, խորշակահար չորանալու են։