Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 41:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Փարավոնն ասաց Հովսեփին. «Երազ տեսա, և ոչ ոք չի կարողանում մեկնել այն։ Ես լսեցի քո մասին։ Ասում են, որ եթե երազները լսես, կարող ես մեկնել դրանք»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Փարավոնն ասաց Հովսեփին. «Երազ եմ տեսել, և չկա մեկը, որ մեկնի այն։ Ես լսել եմ քո մասին. ասում են, որ դու կարող ես երազներ մեկնել»։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 41:15
11 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք պատասխանեցին. «Երազ տեսանք, և չկա մեկը, որ մեկնի այն»։ Եվ Հովսեփը նրանց ասաց. «Չէ՞ որ Աստծու օգնությամբ հնարավոր է դրանց մեկնությունը։ Պատմե՛ք ինձ»։


Լույսը բացվեց. փարավոնը խռովված էր։ Նա կանչել տվեց Եգիպտոսի բոլոր երազահաններին և իր բոլոր իմաստուններին ու պատմեց իր երազը, սակայն ոչ ոք չկարողացավ մեկնել այն։


Զաքարիա իմաստունի կենդանության օրոք Ոզիասը Տիրոջ երկյուղով Տիրոջն էր հարել։ Նրա օրերին նա Տիրոջն էր ձգտում, և Տերը նրան հաջողություն էր պարգևում։