ԾՆՆԴՈՑ 4:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սելլան իր հերթին ծնեց Թոբելին, որը պղնձի ու երկաթի հմուտ դարբին եղավ։ Թոբելի քույրը Նոյեման էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սելլան էլ ծնեց Թոբել-Կայենին, որը պղնձից ու երկաթից ամեն տեսակ գործիք էր շինում։ Թոբել-Կայենի քույրն էր Նաաման։ |
Ղամեքն ասաց իր կանանց՝ Ադդային ու Սելլային. «Լսե՛ք ինձ, Ղամեքի՛ կանայք, ակա՛նջ դրեք իմ խոսքերին։ Մի մարդու սպանեցի, որ ինձ վերք էր հասցրել, մի երիտասարդի, որ ինձ հարվածել էր։
Արդ, ինձ մոտ ճարտար մա՛րդ ուղարկիր, որ գիտենա մշակել իմ հայր Դավթի հավաքած ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, հմուտ լինի ծիրանի, կարմիր, կապուտակ կտորներ ու բեհեզ գործածելու մեջ և քանդակել իմանա, որպեսզի միանա Հուդայի երկրում ու Երուսաղեմում գտնվող իմ վարպետներին։
որտեղ առանց նեղություն զգալու քո հացը պիտի գտնես և նրանում ոչ մի բանի կարոտ չպիտի լինես։ Երկիր, որի քարերը երկաթ են, իսկ նրա լեռներից կարող ես պղինձ հատել։