ԾՆՆԴՈՑ 4:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ղամեքը երկու կին առավ. մեկի անունը Ադդա էր, իսկ երկրորդի անունը՝ Սելլա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ղամեքը երկու կին առավ իրեն. մեկի անունը Ադդա էր, իսկ երկրորդի անունը՝ Սելլա։ |
Այդ պատճառով տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն։
Ենովքը Գայերիդադ անվամբ որդի ունեցավ։ Գայերիդադը ծնեց Մայիելին, Մայիելը ծնեց Մաթուսաղային, Մաթուսաղան ծնեց Ղամեքին։
Ղամեքն ասաց իր կանանց՝ Ադդային ու Սելլային. «Լսե՛ք ինձ, Ղամեքի՛ կանայք, ակա՛նջ դրեք իմ խոսքերին։ Մի մարդու սպանեցի, որ ինձ վերք էր հասցրել, մի երիտասարդի, որ ինձ հարվածել էր։
Հիսուսն ասաց նրանց. «Մովսեսը ձեր խստասրտության պատճառով ձեզ թույլատրեց արձակել ձեր կանանց, սակայն սկզբում այդպես չի եղել։