Ծննդաբերության պահին մեկը դուրս հանեց իր ձեռքը։ Մանկաբարձը նրա ձեռքին կարմիր թել կապեց ու ասաց. «Սա առաջինը դուրս կգա»։
ԾՆՆԴՈՑ 38:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ սա ձեռքը հետ տարավ, անմիջապես դուրս եկավ նրա եղբայրը։ Մանկաբարձն ասաց. «Ինչպե՞ս, քո՞ շնորհիվ ճեղքվեց պատնեշը»։ Եվ նրան անվանեց Փարես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ հենց որ սա իր ձեռքը ետ քաշեց, ահա դուրս եկավ նրա եղբայրը։ Մանկաբարձն ասաց. «Ինչո՞ւ պատռեցիր ցանկը. պատռվածքը քեզ վրա»։ Դրա համար նրա անունը դրեց Փարես։ |
Ծննդաբերության պահին մեկը դուրս հանեց իր ձեռքը։ Մանկաբարձը նրա ձեռքին կարմիր թել կապեց ու ասաց. «Սա առաջինը դուրս կգա»։
Հուդայի որդիները՝ Էրը, Օնանը, Սելովմը, Փարեսն ու Զարան։ Էրն ու Օնանը մեռան քանանացիների երկրում։ Իսկ Փարեսի որդիներն են Ասրովմն ու Համուելը։
Նրա հարս Թամարը նրա համար ծնեց Փարեսին ու Զարային։ Հուդայի բոլոր որդիները թվով հինգն էին։
Երուսաղեմում բնակվողները Հուդայի և Բենիամինի ցեղից էին։ Հուդայի որդիներից սրանք են. Մալեելի որդի Սափատիայի որդի Սամարիայի որդի Զաքարիայի որդի Ոզիայի որդի Աթեեն և Փարեսի որդիներից՝
Փարեսի բոլոր որդիները, որոնք բնակվեցին Երուսաղեմում, չորս հարյուր վաթսունութ զորավոր այրեր էին։
Այն զավակների շնորհիվ, որ Տերը քեզ կտա այդ աղջկանից, քո տունը թող դառնա Փարեսի տան նման, որին Թամարը ծնեց Հուդայի համար»։