Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 38:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նա ասաց. «Ի՞նչ գրավ տամ քեզ»։ Եվ նա ասաց. «Մատանիդ, գինդդ և այն գավազանը, որ քո ձեռքին է»։ Եվ կենակցեց նրա հետ՝ նրան հղի թողնելով։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հուդան ասաց. «Ի՞նչ գրավ տամ քեզ»։ Եվ նա ասաց. «Քո կնիքը, ժապավենը և գավազանը»։ Նա էլ տվեց և մտավ նրա մոտ։ Եվ նա հղիացավ նրանից։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 38:18
8 Խաչաձեւ Հղումներ  

Նա պատասխանեց. «Քեզ իմ հոտի այծերից մի ուլ կուղարկեմ»։ Իսկ նա ասաց. «Միայն եթե մինչև ուղարկելդ գրավ տաս»։


Ապա վեր կացավ գնաց։ Իսկ Թամարը իր վրայից հանեց քողը և հագավ այրիության զգեստը։


Փարավոնը, մատից հանելով իր մատանին, դրեց Հովսեփի մատին, նրան հագցրեց բեհեզյա պատմուճան և ոսկի մանյակ անցկացրեց նրա պարանոցին,


«Կենդանի եմ ես,- ասում է Տերը։- Դու, Հուդայի արքա Հովակիմի որդի Հեքոնիա՛, եթե իմ աջ ձեռքին կնիք դառնալու լինես, այդտեղից էլ կկորզեմ քեզ,


«Գինին ու հարբեցողությունը գրավեցին իմ ժողովրդի սիրտը։


Քո հարսի ամոթույքը չտեսնես, որովհետև նա քո որդու կինն է. նրա ամոթույքը չտեսնես։ Նրա որդու աղջկան կամ դստեր աղջկան չմերձենաս՝ տեսնելու նրանց ամոթույքը, որովհետև նրանք քո արյունակիցներն են։ Դա ամբարշտություն է։


Հայրն իր ծառաներին ասաց. “Անմիջապես բերե՛ք լավագույն պատմուճանը և հագցրե՛ք նրան, մատին մատանի՛ դրեք, իսկ ոտքերին՝ կոշիկներ.