Իր ճանապարհը թեքելով դեպի նա՝ ասաց. «Թո՛ւյլ տուր՝ կենակցեմ քեզ հետ», որովհետև չճանաչեց, որ իր հարսն է։ Եվ նա ասաց. «Ի՞նչ կտաս ինձ, որ կենակցես ինձ հետ»։
ԾՆՆԴՈՑ 38:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա պատասխանեց. «Քեզ իմ հոտի այծերից մի ուլ կուղարկեմ»։ Իսկ նա ասաց. «Միայն եթե մինչև ուղարկելդ գրավ տաս»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա էլ ասաց. «Ես իմ հոտերից մի ուլ կուղարկեմ»։ Եվ նա ասաց. «Մինչև ուղարկելդ գրավ կտա՞ս»։ |
Իր ճանապարհը թեքելով դեպի նա՝ ասաց. «Թո՛ւյլ տուր՝ կենակցեմ քեզ հետ», որովհետև չճանաչեց, որ իր հարսն է։ Եվ նա ասաց. «Ի՞նչ կտաս ինձ, որ կենակցես ինձ հետ»։
Նա ասաց. «Ի՞նչ գրավ տամ քեզ»։ Եվ նա ասաց. «Մատանիդ, գինդդ և այն գավազանը, որ քո ձեռքին է»։ Եվ կենակցեց նրա հետ՝ նրան հղի թողնելով։
Հուդան իր ոդողոմացի հովվի միջոցով մի ուլ ուղարկեց, որպեսզի այդ կնոջից հետ ստանա գրավը, բայց հովիվը չգտավ նրան։
Բոլոր պոռնիկներն իրենց համար են վարձ առնում, մինչդեռ դու էիր հոմանիներիդ վարձ տալիս և նրանց նվերներով հրապուրում, որ բոլոր կողմերից քեզ մոտ գային՝ քեզ հետ շնանալու։
Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիներն իրենց սերնդի մեջ ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները»։
Օրեր հետո՝ ցորենի հնձի ժամանակ, Սամփսոնը, մի ուլ վերցնելով, այցելեց իր կնոջը՝ ասելով. «Մտնեմ սենյակ կնոջս մոտ»։ Բայց կնոջ հայրը չթողեց, որ նրա մոտ մտնի։