ԾՆՆԴՈՑ 37:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց Իսրայելը Հովսեփին ավելի շատ էր սիրում, քան մյուս բոլոր որդիներին, որովհետև իր ծերության ժամանակ էր ծնվել, և նրա համար մի ծաղկյա պատմուճան պատրաստեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսրայելը իր բոլոր որդիներից ավելի էր սիրում Հովսեփին, որովհետև նա իր ծերության որդին էր, և թևքերով պատմուճան էր կարել նրա համար։ |
և ծաղկյա պատմուճանն ուղարկեցին իրենց հորն ու ասացին. «Սա գտել ենք. տե՛ս՝ քո՞ որդու պատմուճանն է, թե՞ ոչ»։
Թամարի վրա գունագեղ կոճակներով ասեղնագործ պարեգոտ կար. այդպիսի զգեստներ էին հագնում թագավորների կույս դուստրերը։ Սպասավորը նրան դուրս հանեց ու դռները փակեց նրա հետևից։
Քո հագուստներից վերցրիր և դրանցից քեզ համար մտացածին կուռքեր պատրաստեցիր ու դրանց հետ պոռնկացար։ Սակայն այնտեղ չմտնես, որովհետև դրանք չկային ու չեն լինելու։
“Ավար բաշխողները չե՞ն գտնի նրան, Որ բարիք անեն բարեկամներին՝ ամեն մեկին բաժանելով իր ավարը, Սիսարայից ստացված գույնզգույն ավարը, Նկարազարդ, գույնզգույն երանգներով ավարը, Գույնզգույն, նկարազարդ հյուսվածքներով նարոտը նրա պարանոցի վրա”։