Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 36:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եսավի կին Ողիբամայի որդիներն են իշխան Հեուսը, իշխան Եգղոմը և իշխան Կորխը։ Սրանք են Եսավի կնոջից՝ Անայի դուստր Ողիբամայից ծնված իշխանները։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եսավի կնոջ՝ Ողիբամայի որդիները սրանք են՝ իշխան Հեուս, իշխան Հեգղոմ, իշխան Կորխ։ Սրանք են Եսավի կնոջ՝ Անայի աղջիկ Ողիբամայի իշխանները։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 36:18
6 Խաչաձեւ Հղումներ  

Սրանք են այն որդիները, որ Եսավի կին Ողիբաման՝ Սեբեգովնի որդի Անայի դուստրը, ծնեց Եսավի համար՝ Հեուս, Եգղոմ և Կորխ։


Եսավի որդի Ռագուելի որդիներն են իշխան Նաքովթը, իշխան Զարեհը, իշխան Սամման և իշխան Մոզեն։ Սրանք են Ռագուելի իշխանները Եդովմի երկրում։ Սրանք Եսավի կին Բասեմաթի ժառանգներն են։


Սրանք են Եսավի, այսինքն՝ Եդովմի ժառանգները, և սրանք են նրանց իշխանները։


Եսավը կին առավ քանանացիների դուստրերից Ադդային՝ Ելովն Քետացու դստերը, Ողիբամային՝ Սեբեգոն Խևացու որդի Անայի դստերը,


Ողիբաման ծնեց Հեուսին, Եգղոմին ու Կորխին։ Սրանք են Եսավի որդիները, որոնց նա ունեցավ քանանացիների երկրում։


Եսավի որդիները՝ Եղիփազ, Հռագուել, Հեուլ, Եգղոմ և Կորե։