ԾՆՆԴՈՑ 34:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եմովրը, նրանց դիմելով, ասաց. «Իմ որդի Սյուքեմն ամբողջ հոգով սիրել է ձեր դստերը։ Արդ, աղջկան նրան կնությա՛ն տվեք Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եմորը խոսեց նրանց հետ և ասաց. «Իմ որդի Սյուքեմի սիրտը կպել է ձեր աղջկան. խնդրեմ աղջկան տվե՛ք նրան կնության |
Դաշտից եկան նաև Հակոբի որդիները, և երբ եղածի մասին լսեցին, խոր ցավ ապրեցին և շատ տխրեցին, որովհետև Սյուքեմը, Հակոբի դստեր ծոցը մտնելով, մեծ նախատինք էր հասցրել Իսրայելին, բայց այդպես չպետք է լիներ։
և խնամությո՛ւն արեք մեզ հետ. ձեր դուստրերին տվե՛ք մեզ և մեր դուստրերին առե՛ք ձեր որդիներին։
ազգերից, որոնց մասին Տերն ասել էր Իսրայելի որդիներին. «Չխառնվեք նրանց հետ, նրանք էլ թող չխառնվեն ձեզ հետ, որպեսզի չլինի, թե ձեր սրտերը մոլորեցնեն՝ իրենց կուռքերին դարձնելով»։ Սողոմոնը հարեց այդ ազգերին՝ այդ կանանց նկատմամբ սեր տածելով։
Ինչպես որ ծառան է վախենում տիրոջից ու պահվում ստվերում, կամ ինչպես վարձկանն է սպասում իր վարձին,