Այս է իմ ուխտը, որ սերնդից սերունդ պիտի պահես իմ և քո միջև ու քեզնից հետո գալիք քո զավակների միջև. ձեր բոլոր արու զավակները պիտի թլփատվեն,
ԾՆՆԴՈՑ 34:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ մարդիկ կնմանվեն մեզ ու կբնակվեն մեզ հետ, և մենք կլինենք իբրև մեկ ժողովուրդ միայն մի պայմանով, որ մեր բոլոր արուները թլփատվեն, ինչպես իրենք են այդ անում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց այս մարդիկ համաձայնվում են մեզ հետ բնակվել և մեկ ժողովուրդ լինել միայն այն պայմանով, որ մեր միջից ամեն արու թլփատվի, ինչպես որ նրանք են թլփատվում։ |
Այս է իմ ուխտը, որ սերնդից սերունդ պիտի պահես իմ և քո միջև ու քեզնից հետո գալիք քո զավակների միջև. ձեր բոլոր արու զավակները պիտի թլփատվեն,
«Այս մարդիկ հաշտ ու խաղաղ են մեզ հետ։ Արդ, թող բնակվեն այս երկրում և վաստակեն այստեղ, քանի որ մեր երկիրն ընդարձակ է և բավարար նաև նրանց համար։ Նրանց դուստրերին մեզ կին առնենք և մեր դուստրերին տանք նրանց։
Նրանց ունեցվածքը, նրանց անասունները, նրանց չորքոտանիները արդյոք մերը չե՞ն լինի։ Միայն սրանով կնմանվենք նրանց, և նրանք կբնակվեն մեզ հետ»։