ԾՆՆԴՈՑ 34:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լիայի որդիները՝ Դինայի եղբայրներ Շմավոնն ու Ղևին, ասացին. «Չենք կարող մեր քրոջն անթլփատ մարդու տալ, որովհետև դա մեզ համար նախատինք կլինի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և ասացին նրանց. «Մենք չենք կարող այդ բանն անել՝ մեր քրոջը տալ մի մարդու, որ անթլփատ է. որովհետև դա անպատվություն է մեզ համար։ |
Անթլփատ արուն, որ չի թլփատվի ութերորդ օրը, թող վերանա իր ազգի միջից, որովհետև խախտած կլինի իմ ուխտը»։
Հակոբի որդիները Սյուքեմին ու նրա հայր Եմովրին պատասխանեցին խորամանկությամբ, քանի որ Սյուքեմը պատվազրկել էր իրենց քրոջը՝ Դինային։
Մենք կնմանվենք ձեզ և կբնակվենք ձեր մեջ, եթե դուք ևս նմանվեք մեզ՝ թլփատելով ձեր բոլոր արու զավակներին։
Մի՛ հայտնեք Գեթում և մի՛ ավետեք Ասկաղոնի ելքերում, որ այլազգիների դուստրերը չուրախանան, և անթլփատների դուստրերը չցնծան։
Չորս տարի լրանալուց հետո Աբեսաղոմն ասաց իր հորը. «Գնամ ու Քեբրոնում կատարեմ Տիրոջը խոստացած իմ ուխտը,
Հրովարտակում այսպես էր գրված. «Ծո՛մ պահեք և Նաբոթին ժողովրդի մեջ գլխավոր տեղո՛ւմ նստեցրեք,
Երբ նրանք այնտեղից հեռացան, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին և ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանն ու նրա մորը և փախի՛ր Եգիպտոս. այնտե՛ղ մնա, մինչև ասեմ քեզ, որովհետև Հերովդեսը փնտրում է մանկանը՝ նրան սպանելու համար»։
Ապա նրանց Բեթղեհեմ ուղարկեց՝ ասելով. «Գնացե՛ք, ստույգ տեղեկացե՛ք մանկան մասին և երբ գտնեք մանկանը, իմա՛ց տվեք ինձ, որպեսզի ես էլ գամ և երկրպագեմ նրան»։
Եվ թլփատությունն ստացավ իբրև նշան, իբրև կնիք անթլփատ վիճակում ունեցած հավատի արդարության, որպեսզի նա հայր լինի բոլոր նրանց, ովքեր առանց թլփատված լինելու հավատում են, որպեսզի այդ նրանց նույնպես արդարություն համարվի,
Նրա հայրն ու մայրն ասացին նրան. «Մի՞թե կին չկա քո ազգակիցների աղջիկների և իմ ամբողջ ժողովրդի մեջ, որ գնաս կին առնես անթլփատ այլազգիներից»։ Սամփսոնն ասաց իր հորը. «Նրան բե՛ր ինձ համար, որովհետև նա հաճելի է իմ աչքին»։
Հովնաթանն իր կապարճակիր պատանուն ասաց. «Ե՛կ անցնենք այս անթլփատների կիրճը, թերևս Տերը մեզ համար ինչ-որ բան անի, քանի որ Տիրոջ համար մեկ է փրկություն պարգևել շատ մարդկանցով, թե քչով»։
Դավիթն իրեն շրջապատող մարդկանց ասաց. «Ի՞նչ կանեն այն մարդուն, որ այլազգուն սպանի և Իսրայելի նախատինքը վերացնի։ Ո՞վ է այդ անթլփատ այլազգին, որը կենդանի Աստծու զորքին վիրավորանք է հասցնում»։
Քո ծառան առյուծ էլ է սատկեցրել, արջ էլ։ Նույն կերպ կվարվեմ ես այդ անթլփատ այլազգու հետ։ Արդ, ինչո՞ւ չգնամ, չսպանեմ նրան և այսօր ևեթ վերացնեմ Իսրայելի նախատինքը։ Ո՞վ է այդ անթլփատը, որ կենդանի Աստծու զորքին նախատեց»։