Մոտեցան նաև Լիան ու իր որդիները և խոնարհվեցին նրա առաջ։ Ապա մոտեցան Հովսեփն ու Ռաքելը և խոնարհվեցին նրա առաջ։
Լիան ու նրա զավակներն էլ մոտեցան և խոնարհություն արեցին։ Վերջում մոտեցան Հովսեփն ու Ռաքելը և խոնարհություն արեցին։
Աղախիններն ու նրանց որդիները մոտեցան ու խոնարհվեցին նրա առաջ։
Ապա Եսավը հարցրեց. «Իսկ ի՞նչ էին այն բոլոր գնացողները, որ ինձ հանդիպեցին»։ Նա պատասխանեց. «Որպեսզի քո ծառան շնորհ գտնի քո առաջ»։