Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 31:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նա, վերցնելով իր եղբայրներին, հետապնդեց նրան և յոթ օրվա ճանապարհ անցնելով՝ նրան հասավ Գաղաադ լեռան վրա։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նա իր հետ վերցրեց իր եղբայրներին և նրա ետևից յոթ օրվա ճանապարհ գնաց և նրան հասավ Գաղաադ լեռան մոտ։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 31:23
6 Խաչաձեւ Հղումներ  

Աբրամն ասաց Ղովտին. «Թող իմ ու քո, ինչպես նաև իմ ու քո հովիվների միջև կռիվ չլինի, որովհետև մենք եղբայրներ ենք։


և ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ իմ տեր Աբրահամի Աստվածը, որ իմ տիրոջը չզրկեց իր արդարությունից ու ճշմարտությունից։ Տերն ինձ առաջնորդեց իմ տիրոջ եղբոր տունը»։


Երրորդ օրը Լաբան Ասորուն հայտնեցին, որ Հակոբը փախել է։


Գիշերը երազում Աստված երևաց Լաբան Ասորուն ու ասաց նրան. «Զգո՛ւյշ եղիր, Հակոբի հետ հանկարծ չարությամբ չխոսես»։


Շատ ժամանակ անց, երբ Մովսեսը մեծացավ, գնաց իր եղբայրների՝ Իսրայելի որդիների մոտ, տեսավ նրանց չարչարանքը։ Տեսավ, որ մի եգիպտացի ծեծում էր իր եբրայեցի եղբայրներից մեկին։


Հաջորդ օրը, տեսնելով, որ երկու եբրայեցիներ կռվում էին միմյանց հետ, անիրավողին ասաց. «Ինչո՞ւ ես հարվածում ընկերոջդ»։