Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 31:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

չէ՞ որ մենք նրա համար օտար ենք, քանի որ վաճառեց մեզ և ամբողջովին կերավ մեր դրամը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մի՞թե նրա համար մենք օտարականներ չհամարվեցինք, քանի որ վաճառեց մեզ և մեր փողն էլ կերավ։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 31:15
9 Խաչաձեւ Հղումներ  

Երբ մութն ընկավ, Լաբանն առավ իր դուստր Լիային, տարավ Հակոբի մոտ, և Հակոբը պառկեց նրա հետ։


Եվ տո՛ւր իմ կանանց, որոնց համար ծառայեցի քեզ, ու իմ զավակներին, որպեսզի գնամ։ Դու ինքդ էլ գիտես, թե ի՛նչ ծառայություն մատուցեցի քեզ»։


Ռաքելն ու Լիան նրան պատասխանեցին. «Մի՞թե այսուհետև մեր հոր տանը մեզ համար բաժին կամ ժառանգություն կա.


Այն հարստությունն ու փառքը, որ Աստված վերցրեց մեր հոր ձեռքից, մերն է ու մեր որդիներինը։ Արդ, վարվի՛ր այնպես, ինչպես պատվիրել է քեզ Աստված»։


Քսան տարի է, որ քո տանն էի։ Տասնչորս տարի քեզ ծառայեցի քո դուստրերի դիմաց և վեց տարի քո հոտերը հովվեցի, բայց դու խաբեցիր ինձ և տասն անգամ փոխեցիր իմ վարձը։


և ասացի նրանց. «Մենք փրկում ենք մեր հրեա եղբայրներին, որ վաճառվել են հեթանոսներին, և այժմ դուք, առանց մեր գիտության, վաճառո՞ւմ եք նրանց»։ Լռեցին և ոչինչ չկարողացան պատասխանել։