Սարայը քանանացիների երկրում ասաց Աբրամին. «Քանի որ Տերն ինձ արգելեց ծնել, մերձեցի՛ր իմ աղախնին, որպեսզի նրա շնորհիվ որդի ունենամ»։ Եվ Աբրամն ընդունեց Սարայի առաջարկը։
ԾՆՆԴՈՑ 30:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նա իր աղախին Բալլային տվեց նրան կնության։ Հակոբը մերձեցավ նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ իր աղախին Բաղղային կնության տվեց նրան, ու Հակոբը մտավ նրա մոտ։ |
Սարայը քանանացիների երկրում ասաց Աբրամին. «Քանի որ Տերն ինձ արգելեց ծնել, մերձեցի՛ր իմ աղախնին, որպեսզի նրա շնորհիվ որդի ունենամ»։ Եվ Աբրամն ընդունեց Սարայի առաջարկը։
ասաց Աբրահամին. «Վռնդի՛ր այս աղախնին և նրա որդուն, որպեսզի այս աղախնի որդին իմ որդի Իսահակի հետ ժառանգակից չլինի»։
իսկ հարճերից ծնված իր որդիներին, քանի դեռ կենդանի էր, պարգևներ տվեց և իր որդի Իսահակի մոտից ուղարկեց դեպի արևելք՝ արևելյան երկիր։
Երկու աղախիններին ու նրանց որդիներին կանգնեցրեց առջևում, ապա՝ Լիային ու նրա որդիներին, իսկ ամենավերջում՝ Ռաքելին ու Հովսեփին։
Երբ Իսրայելը բնակություն հաստատեց այդ երկրում, Ռուբենը գնաց ու պառկեց իր հոր հարճի՝ Բալլայի հետ։ Իսրայելն իմացավ և շատ վատ ընդունեց դա։ Հակոբի որդիները տասներկուսն էին։
Սրանք որդիներն են Բալլայի, որին Լաբանն իբրև նաժիշտ տվեց իր դուստր Ռաքելին։ Նա նրանց ծնեց Հակոբի համար։ Սրանց ընդհանուր թիվն է յոթ հոգի։
Այսպես է ասում Տերը. “Ահա ես քո տնից քո դեմ չարիք կհարուցեմ. աչքերիդ առաջ քո կանանց պիտի վերցնեմ և տամ քո ընկերոջը, նա օրը ցերեկով պառկելու է քո կանանց հետ։