Քերծած գավազանները դրեց ջրի գուռերի մեջ, որ երբ հոտերը գան ջուր խմելու, այդ գավազանների մոտ բեղմնավորվեն։
ԾՆՆԴՈՑ 30:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մաքիները գավազանների մոտ բեղմնավորվում էին և ծնում խայտաճամուկ, պտավոր ու կիսասպիտակ գառներ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ոչխարները տաքանում էին ճիպոտների մոտ, և ոչխարները ծնում էին բծավոր, պիսակավոր ու խայտաբղետ գառներ։ |
Քերծած գավազանները դրեց ջրի գուռերի մեջ, որ երբ հոտերը գան ջուր խմելու, այդ գավազանների մոտ բեղմնավորվեն։
Հակոբը գառներն առանձնացնում էր ու պահում մաքիներից բաժան, ինչպես նաև՝ կիսաճերմակ խոյերն ու բոլոր խայտաճամուկ ոչխարները։ Նա իր հոտն առանձնացնում էր, չէր խառնում Լաբանի հոտերին։
Քսան տարի է, ինչ քեզ հետ էի, քո ոչխարներն ու այծերը չստերջացան, և քո մաքիների խոյերը ես չկերա։
Եթե ինձ հետ չլիներ իմ նախահոր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը՝ Իսահակի Երկյուղը, այժմ գուցե ինձ ձեռնունայն հետ ուղարկեիր։ Սակայն Աստված տեսավ իմ չարչարանքն ու իմ վաստակը և երեկ հանդիմանեց քեզ»։
Եթե նա ասեր՝ “Խայտաճամուկները թող լինեն քո վարձը”, ապա բոլոր մաքիները խայտաճամուկ գառներ կծնեին, իսկ եթե ասեր՝ “Սպիտակները թող լինեն քո վարձը”, ապա բոլոր մաքիները սպիտակ գառներ կծնեին։