ԾՆՆԴՈՑ 30:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ Ռաքելը Հակոբին ասաց. «Ահա իմ աղախին Բալլան, մերձեցի՛ր նրան. նա թող ծնի իմ ծնկների վրա, և ես նրա շնորհիվ որդիներ կունենամ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Ռաքելն ասաց. «Ահա իմ աղախին Բաղղան. մտի՛ր նրա մոտ. թող նա իմ ծնկների վրա ծնի, և ես էլ նրանից որդիներ ստանամ»։ |
Սրանք որդիներն են Բալլայի, որին Լաբանն իբրև նաժիշտ տվեց իր դուստր Ռաքելին։ Նա նրանց ծնեց Հակոբի համար։ Սրանց ընդհանուր թիվն է յոթ հոգի։
Հովսեփը տեսավ Եփրեմի որդիների մինչև երրորդ սերունդը։ Իսկ Մանասեի որդի Մաքիրի որդիները ծնվեցին Հովսեփի ծնկներին։
Քաղաքի դռանը գտնվող ամբողջ ժողովուրդը պատասխան տվեց և ասաց. «Մենք վկա ենք»։ Ծերերն ասացին. «Տերը քո տունը մտնող կնոջը թող դարձնի Ռաքելի և Լիայի նման, որոնք երկուսով կառուցեցին Իսրայելի տունը։ Դու Եփրաթայում ո՛ւժ հավաքիր և Բեթղեհեմում անո՛ւն վաստակիր։