Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 30:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երբ Ռաքելը ծնեց Հովսեփին, Հակոբը Լաբանին ասաց. «Արձակի՛ր ինձ, որ գնամ իմ բնակավայրն ու իմ երկիրը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երբ Ռաքելը ծնեց Հովսեփին, Հակոբն ասաց Լաբանին. «Թո՛ւյլ տուր ինձ, որ գնամ իմ բնակավայրն ու իմ երկիրը։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 30:25
13 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Տերը, Աբրահամի հետ վերջացնելով խոսակցությունը, գնաց, իսկ Աբրահամը վերադարձավ իր տուն։


Կերան ու խմեցին նաև այն մարդիկ, որոնք նրա հետ էին, և ապա քնեցին։ Առավոտյան վեր կենալով՝ նա ասաց. «Ճանապարհե՛ք ինձ, որ գնամ տիրոջս մոտ»։


Ծառան ասաց նրանց. «Ինձ մի՛ պահեք, որովհետև Տերը հաջողեցրեց իմ առաքելությունը։ Թողե՛ք, որ գնամ տիրոջս մոտ»։


իբրև պանդուխտ ապրի՛ր այս երկրում, և ես կլինեմ քեզ հետ ու կօրհնեմ քեզ, որովհետև քեզ ու քո ժառանգներին եմ տալու այս ողջ երկիրը։ Ես կկատարեմ այն երդումը, որ տվեցի քո հայր Աբրահամին։


Տերը, որ կանգնած էր սանդուղքի վրա, ասաց. «Ես Տերն եմ՝ քո հոր՝ Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը։ Մի՛ վախեցիր, քանի որ այն հողը, որի վրա քնել ես, տալու եմ քեզ և քո զավակներին։


Ահա ես քեզ հետ եմ, որ պահպանեմ քեզ այն բոլոր ճանապարհներին, որոնցով գնալու ես, և վերադարձնելու եմ քեզ այս երկիրը, որովհետև քեզ չեմ լքելու, մինչև որ չկատարեմ այն ամենը, ինչ խոստացա քեզ»։


Ես եմ Աստվածը, որ երևացի քեզ Բեթելում, որտեղ ինձ համար կոթող օծեցիր և ուխտ արեցիր։ Արդ, վե՛ր կաց, դո՛ւրս ելիր այս երկրից և գնա՛ այն երկիրը, որտեղ ծնվել ես, և ես քեզ հետ կլինեմ”»։


Հավատո՛վ նա պանդուխտ դարձավ ավետյաց երկրում, ինչպես օտարության մեջ, վրանների տակ բնակվեց Իսահակի և Հակոբի հետ, որոնք ժառանգակից էին նույն խոստման.