Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 29:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մինչ նա խոսում էր նրանց հետ, ահա Լաբանի դուստրը՝ Ռաքելը, եկավ իր հոր հոտերի հետ, որովհետև նա էր արածեցնում իր հոր հոտերը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մինչ խոսում էր նրանց հետ, Ռաքելը եկավ իր հոր ոչխարների հետ, որովհետև նա էր դրանց հովիվը։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 29:9
7 Խաչաձեւ Հղումներ  

Նա մտքում դեռ չէր վերջացրել իր խոսքը, երբ եկավ Ռեբեկան, որը Աբրահամի եղբայր Նաքովրի Մեղքա կնոջ որդի Բաթուելի դուստրն էր. նա ուսին սափոր ուներ։


Երբ Հակոբը տեսավ իր մորեղբայր Լաբանի դուստր Ռաքելին և իր մորեղբայր Լաբանի հոտերը, մոտեցավ, ջրհորի բերանից գլորեց քարը և ջուր տվեց իր մորեղբայր Լաբանի ոչխարներին։


Նրանք ասացին. «Չենք կարող, մինչև բոլոր հովիվները չհավաքվեն և ջրհորի բերանից քարը չգլորեն. այդ ժամանակ ջուր կտանք ոչխարներին»։


Եվ Մովսեսը բնակվեց այդ մարդու մոտ, և սա իր դուստր Սեպփովրային կնության տվեց Մովսեսին։


Մինչ նրանք բարձրանում էին դեպի քաղաք տանող զառիվերը, նրանց հանդիպեցին աղջիկներ, որոնք ջուր հանելու էին եկել. նրանց հարցրին. «Այստե՞ղ է ապրում տեսանողը»։