Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 29:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրանք ասացին. «Չենք կարող, մինչև բոլոր հովիվները չհավաքվեն և ջրհորի բերանից քարը չգլորեն. այդ ժամանակ ջուր կտանք ոչխարներին»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նրանք ասացին. «Չենք կարող, մինչև որ բոլոր հոտերը մեկտեղ չհավաքվեն. այն ժամանակ քարը կգլորեն ջրհորի բերանից, և ջուր կտանք ոչխարներին»։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 29:8
8 Խաչաձեւ Հղումներ  

Երբ բոլոր հոտերը հավաքվում էին, հովիվները գլորում էին ջրհորի բերանը ծածկող քարը, ջուր էին տալիս հոտերին, ապա քարը դարձյալ դնում ջրհորի բերանին։


Հակոբն ասաց. «Դեռ շուտ է հոտերը հավաքելու համար, ջո՛ւր տվեք դրանց և տարե՛ք արածեցնելու»։


Մինչ նա խոսում էր նրանց հետ, ահա Լաբանի դուստրը՝ Ռաքելը, եկավ իր հոր հոտերի հետ, որովհետև նա էր արածեցնում իր հոր հոտերը։


Լիայի որդիները՝ Դինայի եղբայրներ Շմավոնն ու Ղևին, ասացին. «Չենք կարող մեր քրոջն անթլփատ մարդու տալ, որովհետև դա մեզ համար նախատինք կլինի։


Հովսեփին առանձին մատուցեցին, նրանց՝ առանձին, և եգիպտացիներին՝ առանձին, քանի որ եգիպտացիները եբրայեցիների հետ սեղան չէին նստում, որովհետև զզվում էին նրանցից։


Եվ միմյանց ասում էին. «Մեզ համար գերեզմանի մուտքից քարը ո՞վ կգլորի»։


Եվ քարը գերեզմանից գլորած գտան


Մինչ նրանք բարձրանում էին դեպի քաղաք տանող զառիվերը, նրանց հանդիպեցին աղջիկներ, որոնք ջուր հանելու էին եկել. նրանց հարցրին. «Այստե՞ղ է ապրում տեսանողը»։